Pastinfo.am-ը գրում է.

Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։ Նախնական տվյալներով՝ հղի կինը բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ամուսինները պետական համակարգի աշխատակիցներ են։ Ընտանեկան հարցերի շուրջ տանը վիճաբանել են, որի ժամանակ էլ ամուսինը ծեծե է հղի կնոջը:
Դեպքի մասին իրավապահներին հայտնի է դարձել բժշկական կենտրոնից, իսկ կինը հրաժարվել է հաղորդում ներկայացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել