Panorama.am-ը գրում է.

Արևմտյան Հայաստանի եկեղեցիները անմիթար վիճակում են, - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը՝ անդրադառնալով պատմության ֆակուլտետի ուխտագնացությանն Արևմտյան Հայաստան։

«Սա մեր հերթական այցելությունն էր Արևմտյան Հայաստան, որի ընթացքում էլ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատմության ֆակուլտետի շրջանավարտներին հանձնեցինք իրենց  դիպլոմները։
Մենք իսկապես ուխտի ենք գնում՝ նպատակ ունենալով այցլելու հինավուց պատմական հուշարձանները, եկեղեցիները։ Պատմական հայրենիքում շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնումով ցանկանում ենք ցույց տալ, որ հայրենիքի Արևմտյան հատվածը ազատգրված չէ և պետք է ազատագրվի իրենց և իրենց սերնդների միջոցով»,-նշեց Մինասյանը:

Նա պատմեց, որ մեկնել են 70 հոգանոց խմբով ուբ բացի հայրենասրական և պատմաճանաչողական նպատակից, ուզում են ամրապնդել երիտասարդների մեջ տարածքների հետ վերադարձի գաղափարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել