Եթե ձեր դեմքի մաշկը կնճռոտվել է և կախվել, կարիք չկա անհանգստանալու: Առաջարկում ենք մաքրող միջոց, որը կօգնի ձեզ վերացնելու այդ խնդիրը:

Կոկոսի յուղի և սննդային սոդայի համադրությունը խորքային շերտերում կմաքրի մաշկը և կհարթեցնի այն:

Մեր օրերում սովորաբար սոդան օգտագործում են թխուկների և մաքրության համար, սակայն այն դարեր շարունակ օգտագործվել է նաև դիմահարդարման բնագավառում: Սոդան բուժում է պզուկները և մաշկի հետ կապված այլ խնդիրներ, ապահովում է մաշկի pH հավասարակշռությունը և կանխում հետագա անհարմարությունները: Կոկոսի յուղը հզոր հարթեցնող և հակամանրէային միջոց է, որն օգնում է մաշկը առողջ պահել:

Դիմակի պատրաստումը

2 թեյի գդալ կոկոսի յուղը խառնել 1 թեյի գդալ սոդայի հետ, այնքան հարել, մինչև մածուցիկ մասսա դառնա: Քսուքը տարածել մաշկի վնասված հատվածի վրա՝ դանդաղ տրորելով:

5 րոպե թողնել, այնուհետև դեմքը լվանալ տաք ջրով: Դրանից հետո կարելի է թեթև մերսում անել: Հարթեցնող կրեմի կարիք չկա, որովհետև կոկոսի յուղը հրաշալի հարթեցնող հատկություն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել