Ձեռքերի, պարանոցի, որովայնի և ազդրերի առաձգականությունը կորցրած, կախված մաշկը ոչ հազվագյուտ երևույթ են կանանց շրջանում 45 տարեկանից հետո:

Ներկայացնում ենք միջոց, որը պարբերական կիրառման դեպքում կարող է ձգել մաշկը և վերադարձնել դրա առաձգականությունը:

Կամֆորայի յուղը մաշկի և մազերի խնամքի տարածված և արդյունավետ միջոց է:

Այն օգտագործում են ակնեից, սպիներից ազատվելու, կնճիռները հարթեցնելու, մազերի աճն արագացնելու համար:

Հագեցած բաղադրության և բջիջները նորացնելու հատկության շնորհիվ այդ մթերքը հրաշալի արդյունք է տալիս մաշկը ձգելու գործում:

Կամֆորայի յուղ չի կարելի օգտագործել էպիլեպսիայով հիվանդներին և դեղամիջոցի նկատմամբ գերզգայնություն ունեցողներին:

Սուրճը լավ օգնական է նրանց համար, ում մաշկը կորցրել է առաձգականությունը և սկսել է ծերանալ:

Այն ակտիվացնում է փոխանակման գործընթացները, ամրացնում է, լավացնում է մաշկի էլաստիկությունը:

Կանխարգելում է մաշկի քաղցկեղը:

Կոսմետիկ կավը լինում է մի քանի տեսակի՝ բնորոշ հատկություններով՝ սպիտակ, կապույտ, կանաչ, վարդագույն, կարմիր, սև…

Արտահայտված ձգող ազդեցություն ունեն բոլորը, բայց ծավալների նվազման համար ամենահարմարները կապույտը և սևն են:

Բաղադրիչները՝

  • 2 ճ/գ սուրճի մրուր
  • 0,5-1 թ/գ կամֆորայի յուղ
  • 2 ճ/գ կոսմետիկ կավ

Պատրաստումը և կիրառումը՝

Կավը ջրով բացիր փաթեթի վրայի հրահանգների համաձայն: Պետք է խիտ թթվասերի բաղադրության զանգված ստացվի:

Ավելացրու սուրճի մրուրը և կամֆորայի յուղը, խառնիր: Կամֆորայի քանակն անհատական է և կախված է մաշկի զգայնությունից: Ավելի լավ է սկսել 0,5 թեյի գդալից:

Խառնուրդը քսիր խնդրահարույց մասերին, մարմինդ փաթաթիր կերակրի թաղանթով, ինչ-որ կիպ բան հագիր ջերմային ազդեցությունն ապահովելու համար:

Փաթաթված թող 30-40 րոպե, հետո լվա տաք ջրով և սնուցող քսուք քսիր:

10 այդպիսի պրոցեդուրաների կուրսը (շաբաթական 2-3 անգամ) կօգնի զգալիորեն ձգել մաշկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել