Ներկայացնում ենք սարսափելի պատմություն, որը տեղի ունեցավ ճապոնական փոքրիկ քաղաքում: Տաո ընտանիքի երեխային գողացան, ողջ քաղաքը որոնումներ սկսեց: Բայց մեկ ամիս անց հետաքննությունն արդյունք չտվեց: Վշտացած ծնողները դժվարությամբ դիմացան կորստին: Անցավ մեկ տարի, և Տաո ընտանիքին հրավիրեցին տիկնիկների ցուցահանդեսի: Շատ խաղալիքների մեջ մայրը ծանոթ հայացք տեսավ…

Կինը սկզբում մտածեց, որ իրեն թվաց: Միտքը, որ անհետացած երեխան տիկնիկ էր դարձել, նրան անհեթեթ էր թվում: Պարոն Տաոն նույնպես նկատեց այդ սարսափելի հայացքը, բայց որոշեց կնոջը ոչինչ չասել:

Երբ ցուցահանդեսն ավարտվում էր, զույգը որոշեց կիսվել տեսածի տպավորություններով: Նրանք միաժամանակ սկսեցին պատմել այն հայացքի մասին: Այդ ժամանակ նրանց մեջքը սառը քրտնքով պատվեց: Ընտանիքը որոշեց գնալ և տիկնիկին ավելի մոտիկից նայել: Եվ պրն և տիկին Տաոները սարսափով ճանաչեցին իրենց որդուն անշունչ տիկնիկի մեջ…

Կատարվածից անմիջապես հետո երկուսին հոսպիտալացրին: Ոստիկանությունը հետաքննություն սկսեց, որի ընթացքում պարզվեց, որ տղային մոլագար էր գողացել: Նա երեխաների էր առևանգում և նրանցից տիկնիկներ էր պատրաստում, որոնք վաճառվում էին ցուցահանդեսների և աճուրդների ժամանակ: Տաո ընտանիքը սարսափով հասկացավ, որ այդ օրն իրենց երեխային սպանողի աչքերի մեջ էին նայում: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Մարդասպանին ձերբակալեցին մեկ տարի անց նման միջոցառման ժամանակ: Իսկ ցնցված զույգը դեռ երկար էր վերականգնվում սարսափելի հարվածից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել