Panorama.am-ը գրում է.
 Այսօր, որպեսզի բավարարվեն մարդկության պահանջմունքները, անհրաժեշտ է առնվազն մեկուկես Երկրագունդ: 2030 թվականին արդեն պետք կգա երկու մոլորակ, իսկ 2050-ին՝ 3: meteoprog.ua—ի հաղորդմամբ, գիտնականները հաշվարկել են երկրի վերականգնվող պաշարների տարեկան նորման, որը թուլ կտար մոլորակին վերականգնվել: 2017 թվականին այդ ամսաթիվը օգոստոսի 2-ն է: Հենց այսօր բնակչությունն ամբողջովին կծախսի Երկրագնդի պաշարների տարեկան թույլատրելի նորման:
 Հետազոտողները նշում են, որ տարեցտարի մարդկությունն ավելի ակտիվ է օգտագործում մոլորակի պաշարները: Եթե նախկինում դրանք սպառվում էին տարեվերջին, ապա 2000-ական թվականներին ժամկետը մոտեցավ ձմռան սկզբին, հիմա արդեն՝ ամռանը: Այսինքն, բնակչությունն ավելի շատ բույսեր, ձուկ, կենդանիներ, սննդամթերք ու փայտանյութ է սպառում, քան Երկիրը կարող է ինքնուրույն վերականգնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել