Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի` Hero գրությամբ շապիկ հագած քաղաքացուն ձերբակալել են Կարսում և արտաքսել Թուրքիայից. հայտնում է Hürriyet-ը

Ըստ թերթի` շապիկի գրությունը կասկածելի է թվացել թուրք ոստիկաններին: Բանն այն է, որ Էրդողանի դեմ մահափորձի գործով կասկածյալներից մեկը նույնպես դատավարության ժամանակ Hero գրությամբ շապիկով է եղել: Թուրքերն այդ բառն ընկալել են որպես հապավում`Hoca Efendi Razi Olsun, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է`«Որ վարպետը գոհ լինի»: Իսկ վարպետը, ըստ նրանց, FETO կազմակերպության ղեկավար, ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել