Yerkir.am-ը գրում է.

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը չի հաստատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան փաստը: «Ես այլ տեղեկություն չունեմ, բացի նրանից, որ տարածվել էր ԶԼՄ-ներում»,- հայտարարել է նա` պատասխանելով Интерфакс-ի հարցին:

Հունիսի 16-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի վերջին Սիրիայում ռուսական օդուժի հարվածի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել են ԻՊ-ի ղեկավար ալ Բաղդադին ու ևս 300 գրոհային: Ավելի ուշ ՌԴ մի շարք պաշտոնյաներ հայտարարեցին, որ ալ Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը դեռևս չի հաստատվել:

Հուլիսի 21-ին Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ-ը տվյալ պահին չունի ԻՊ-ի առաջնորդի մահվան  ապացույցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել