Armsport.am-ը գրում է.
Սոչիում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։

Այսօր՝ հուլիսի 27-ին Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրեց երրորդ տուրի հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանին։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը։

Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել