Այսօր՝ հուլիսի 27-ին Հայաստանի Մ19 հավաքականն անցկացրեց երրորդ տուրի հանդիպումը։ Մեր թիմի մրցակիցն էր Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանին։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը։
Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: