Facebook ընկերության եկամուտն ու շահույթը 2017 թվականի երկրորդ եռամսյակում էականորեն աճել են։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ։

Այդ ժամանակահատվածում ընկերության ընդհանուր եկամուտը կազմել է 9.32 մլրդ դոլար՝ 45 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, Facebook-ի զուտ շահույթն աճել է 71 տոկոսով՝ հասնելով 3.89 մլրդ դոլարի։

Ընկերության եկամտի հիմնական աղբյուրն ավանդաբար մնում է գովազդը, որին բաժին է ընկնում եկամտի 98.3 տոկոսը։

Բացի այդ՝ երկրորդ եռամսյակում սոցցանցին հաջողվել է գրանցված օգտատերերի թիվը հասցնել 2 միլիարդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել