Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Vanity Fair-ի հետ հարցազրույցում պատմել է դիմային նյարդի կաթված տանելու մասին։

Պարբերականի հաղորդմամբ՝ Ջոլին կաթվածը տարել է 2016 թվականին։ Այն դերասանուհու մոտ առաջացել է արյան բարձր ճնշման ֆոնին։ «Հաճախ ամուսնացած կանայք մոռանում են իրենց մասին այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անդրադարձել նրանց սեփական առողջության վրա»,- ասել է Ջոլին։ Դերասանուհուն հաջողվել է հաղթահարել հիվանդությունն ասեղնաբուժության օգնությամբ։

Ջոլիի խոսքով՝ ինքն իր ընտանիքի շահերը դնում է առաջին տեղում, իսկ հիմա հոգ է տանում նաև սեփական կյանքի ու առողջության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել