Bravo.am-ը գրում է.
BRAVO.am-ը պատմել էր, որ Գնել Ուլիխանյանը ամռանը հայր կդառնա: Ուրախ ենք տեղեկացնել, որ դերասանի առաջնեկը ծնվել է: Աննա Դալլաքյանն ամուսնու դուստր է պարգեւել: Մեզ հետ զրույցում նորաթուխ հայրիկը խոսել է զգացողությունների եւ դստեր հետ առաջին հանդիպման մասին:
Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ
Երեխան ծնվել է 2,7 կգ քաշով եւ 47 սմ հասակով.«Մեր աղջիկը մոտ 10 օր շուտ լույս աշխարհ եկավ: Ամեն բան շատ հեշտ ու լավ է անցել՝ ի շնորհիվ մեր բժիշկ Դավիթ Համբարձումյանի»,-նշել է Գնելն, ով արդեն հասցրել է տեսնել փոքրիկին.«Ծնվելուց րոպեներ անց տեղի ունեցավ իմ եւ աղջկաս առաջին հանդիպումը. աննկարագրելի, աստվածային ակնթարթներ էին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել