Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հուլիսի 3-19 ընկած ժամանակահատվածում եղել են Երևանի 12 վարչական շրջաններում, հանդիպում-քննարկումներ ունեցել բնակիչների հետ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը՝ հավելելով, որ բնակիչների մի ստվար զանգված դժգոհել է նախադպրոցական կրթության ոլորտին առնչվող խնդիրներից:

«Երևանում նախադպրոցական կրթության իրավունքը մատչելի է ընդամենը 30 հազար 953 երեխայի, իսկ 30 հազարից ավելի երեխա չի օգտվում կրթություն ստանալու իր իրավունքից: Ինչ վերաբերում է մանկապարտեզների մանկավարժական կազմին, ապա դաստիարակչուհիները ստանում են ընդամենը 79 հազար դրամ աշխատավարձ: Երեխաների խմբերը մեծ են, աշխատավարձը՝ ցածր: Հետևաբար, շատ դեպքերում հնարավոր չէ մեղադրել՝ ինչու, օրինակ, նույն  դաստիարակչուհին երեխաներին ՀՀ պետական օրհներգը չի սովորեցնում»,- նշեց նա:

«Բարև Երևան» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էլ ընդգծեց, որ հանդիպումների ընթացքում բնակիչները հիմնականում բողոքել են իրենց հաշմանդամության կարգերից զրկելու, տարբեր տեսակի բժշկական գործիքների ձեռքբերման նպատակով վճարելու փաստից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել