Արցախի գյուղերում ընտրողների հետ հանդիպումներն ակնհայտ դարձրին, որ հիմնական խնդիրներից մեկը գյուղական ճանապարհների հարցն է: Մայիսին ես, օգտվելով մեր խմբակցության հարցապնդումով դիմելու իրավունքից, գյուղական ճանապարհների հարցով դիմեցի կառավարությանը, ապա հունիսին դրան հետևեց քննարկում ԱԺ-ում, նպատակը՝ հասնել որոշման, որպեսզի 2018թ. բյուջեում կառավարությունը եռապատկի ճանապարհների բարեկարգման, պահպանման, նորոգման համար տրվող գումարները (350 մլն դրամից հասնից 1 միլիարդի): Կառավարող կուսակցությունները դեմ եղան որոշման իմ նախագծին՝ հայտարարելով, թե դա պոպուլիզմ է, և տապալեցին քվեարկությունը: Բնականաբար, ամենաակտիվ դերակատարությունն այդ հարցում ունեցավ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը: Օրեր անց նա ստացավ ծառայողական ավտոմեքենա, որի արժեքը 34 միլիոն դրամ է (Ա.Ղուլյանը մեկ այլ ծառայողական շքեղ մեքենա ևս ունի, մեկ այլ շքեղ ծառայողական մեքենա էլ կրճատվել էր դեռ 2015թ.): Այսինքն՝ Ա.Ղուլյանի երկրորդ ծառայողական մեքենայի արժեքը հավասար է Արցախում ճանապարհների բարեկարգման, պահպանման և նորոգման համար տրվող գումարների 10 տոկոսին: Ահա այսպիսի պոպուլիզմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել