Արտագաղթի գլխավոր պատճառը հայրենասիրության պակասն է։ Իսկ հայրենասիրության պակասի պատճառը հայրենիքի, այլ խոսքով՝ պետության, մեղմ ասած, անպատասխանատու վերաբերմունքն իր քաղաքացիների նկատմամբ։ Մեր հայրենիքը՝ պետությունը, նման է այն խորթ ծնողին, որը միայն մտածում է իր ամուսնու փողերը յուրացնելու մասին և լիովին անտարբեր է զավակների նկատմամբ։ Բնական է, որ նման ծնողների վերաբերմունքից զավակները ստիպված են լինելու մի օր լքել իրենց տունը։ Վերջապես, մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը լրիվ սխալ պատկերացումներ ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի մասին․․․ Կարծեմ, 83-ին տուրիստական խմբի հետ Լիտվայում էի։ Գրեթե բոլոր հայ տուրիստներն այնտեղ՝ Լիտվայում, շարունակ բողոքում էին ամեն ինչից՝ և՛ սննդից, և՛ շենքերից, և՛ սպասարկման որակից և այլն․․․ Բայց Երևանում՝ հենց օդանավակայանում, իրենց դիմավորելու եկած հարազատներին սկսեցին պատմել, թե ինչ հեքիաթային և կատարյալ էր ամեն ինչ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել