Մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարեց նոր սերնդի հակահրթիռային համակարգի ստեղծման մասին, նաև հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ հարվածային ինքնաթիռների մասին, որոնցից 12 հատ արդեն պատվիրել է ՊՆ-ն։ Այս ինքնաթիռները մինչև չորս հարյուր կիլոմետր շառավղով կարող են հայտնաբերել մինչև վաթսուն թիրախ, և հարվածել միաժամանակ տասնվեցին։ Սա այն Ռուսաստանում, որի նկատմամբ սանկցիաներ են կիրառում եվրոպական երկրները, ԱՄՆ-ն և մի քանի այլ երկրներ․․․ Գաղտնիքն այն է, որ Ռուսաստանը, բառիս բուն իմաստով, ժառանգեց սովետական ամբողջ գիտահետազոտական և արդյունաբերական հզորությունները․․․ Բոլոր այն գաղափարներն ու ծրագրերը, որ այսօր իրականացնում են այդ երկրում, ստեղծվել, մշակվել և երբեմն էլ նույնիսկ փորձարկվել են Սովետական Միության տարիներին։ Նույն սթելսն առաջինը նախագծվել, կառուցվել և փորձարկվել է Սովետում, բայց պետական հանձնաժողովը մի շարք պատճառներով այն թույլ ինքնաթիռ է համարել և այն ստեղծողին «գործուղել» է ԱՄՆ՝ այն այնտեղ արտադրելու համար․․․ Իսկ Հայաստանի կառավարությունը հիմնովին ոչնչացրեց այդ վիթխարի ժառանգությունը՝ այն որպես մետաղի ջարդոն վաճառելով Իրանին։ Մարդկության պատմությանը արդյո՞ք հայտնի է նման մի այլ կառավարություն, որն այդպիսի ջանասիրությամբ ոչնչացնի իր երկրի ամբողջ արդյունաբերությունը՝ այն հետ շպրտելով ամբողջ հարյուրամյակներ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել