Արցախի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել գործող նախագահ Բակո Սահակյանին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի խորհրդարանի լրատվական վարչության պետ Լիլիթ Ասրյանը:

«Նախագահ Բակո Սահակյանի օգտին է քվեարկել 28 պատգամավոր: Էդուարդ Աղաբեկյանին է ձայն տվել 4 պատգամավոր»,- ասաց նա:

Լիլիթ Ասրյանի խոսքով՝ 33 պատգամավորից նիստին ներկա էր 32-ը: Հիվանդության պատճառով «Ժողովրդավարություն» խմբակցությունից բացակայում էր Արմո Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:00-ին Արցախի ԱԺ-ը հատուկ նիստ էր հրավիրվել, որի ընթացքում, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու էր Հանրապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել