«Նոր խորհրդարանում կարծես փորձ է արվում նվազեցնել միայն ճամփորդելու նպատակով գործուղման մեկնող պատգամավորների թիվը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ խորհուրդը որոշել է կանոնակարգել այս հարցը` ընդունելով համապատասխան որոշում:
 
Ըստ այդմ, այլևս պարտադիր է պատվիրակությունների նիստերի անցկացումը: Բացի այդ՝ պարտադիր է գործուղումից վերադառնալուց հետո գրավոր հաշվետվություն ներկայացնելը, ընդ որում, մինչև պատվիրակությունների` ԱԺ նախագահին հաշվետվություններ ներկայացնելը, պատգամավորներն առանձին-առանձին պետք է իրենց գործունեության վերաբերյալ գրավոր զեկույցներ ներկայացնեն պատվիրակության ղեկավարներին իրենց կատարած ու ծրագրելիք աշխատանքների մասին:
 
Կարճ ասած, գործուղումից վերադառնալուց հետո պատգամավորները պետք է օրերով թղթեր լրացնեն, զեկույցներ ու հաշվետվություններ կազմեն. պրոցես, որը ոմանց դեպքում իսկական գլխացավանք կարող է դառնալ, եթե, իհարկե, վերջիններս չփորձեն արտոնյալի դիրքերից հանդես գալ ու խուսափել պարտավորությունների իրականացումից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել