Այսօր տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ քաղաքացիների` Ռուսաստանում վարորդական իրավունքներն արգելելու նոր օրինագիծն ու դրա հնարավոր լուծումները: Հանդիպման Ժամանակ Վոլոդինը առաջարկել էր խնդրի լուծման համար ՀՀ-ում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Թեմայի վերաբերյալ ամբողջ օրվա ընթացքում հնչում էին բացասական կարծիքներ, ինչը տրամաբանական էր: Այնուամենայնիվ, պետք է նկատենք, որ Վոլոդինի հայտարարությունը չի մնացել անպատասխան: ՌԴ Պետդումայի խոսնակին միանգամից արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վերջինս մասնավորապես նշել է. «ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունն ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»:

Կարծում եմ՝ սա այնպիսի հարց էր, որ հայկական կողմը չէր կարող անարձագանք թողնել: ԱԺ նախագահի պատասխանը բավականին հստակ է ու փաստարկված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել