Բրիտանական միապետությունը շարունակում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում մնալ՝ շնորհիվ և՛ Էլիզաբեթ թագուհու երկարակեցության, և՛ Քեյթ Միդլթոնի գեղեցիկ տեսքի, և՛ ընտանեկան սկանդալների շնորհիվ:
Սակայն գոյություն ունեն նաև միապետներ, որոնց ընտանքիների մասին մենք շատ քիչ բան գիտենք:
1. Նիդերլանդներ
Թագավոր Վիլհելմ-Ալեքսանդրը և թագուհի Մաքսիման իրենց դուստրերի հետ (ձախից աջ)՝ թագաժառանգ արքայադուստր Ամալիա, արքայադուստր Ալեքսիա և արքայադուստր Արիանա:
2. Հորդանան
Թագավոր Աբդալլան II և թագուհի Ռանիան երեխաների հետ՝ թագաժառանգ արքայազն Հուսեին, արքայադուստր Սալմա և արքայազն Հաշեմ: Արքայադուստր Իմանը բացակայում է լուսանկարում, սակայն նա ողջ աշխարհում հայտնի է որպես նորաձևության խորհրդանիշ:
3. Բելգիա
Բելգիայի թագավորական ընտանիքը Շվեյցարիայում 2016 թ. հանգստի ժամանակ՝ արքայազն Գաբրիել, թագուհի Մաթիլդա, արքայազն Էմմանուիլ, թագավոր Ֆիլիպ, արքայադուստր Էլիզաբեթ և արքայադուստր Էլեոնորա:
4. Դանիա
Դանիական թագավորական ընտանիքը 2016 թ. Հանգստի ժամանակ՝ թագաժառանգ արքայազն Ֆրեդերիկ, արքայազն Վինսենթ, արքայազն Հենրիկ, արքայադուստր Ժոզեֆինա, արքայազն Քրիստիան, արքայադուստր Իզաբելլա, թագուհի Մարգրետ II և թագաժառանգ արքայադուստր Մարիա:
5. Ճապոնիա
Ճապոնիայի արքայական ընտանիքը տանը լուսանկարվել է ընտանի կենդանու հետ՝ թագաժառանգ արքայազն Նարուհիտո, թագաժառանգ արքայադուստր Մասակո, նրանց դուստր Այկոն և շունը՝ Յուրին:
6. Կամբոջա
Ամուրի թագավոր Նորոդոմ Սիամոնին Կամբոջայում փառատոնի ժամանակ (2016 թ. նոյեմբեր):
7. Լյուքսեմբուրգ
Արքայազն Գիյոմը և նրա կինը՝ արքայադուստր Ստեֆանիան Նորվեգիայի արքա Հարալդայի և նրա կնոջ՝ թագուհի Սոնիի ամունսական տարեդարձին (2017 թ.):
8. Իսպանիա
Թագավոր Ֆիլիպե VI-ն, արքայադուստր Սոֆիան, արքայադուստր Լեոնորը և թագուհի Լետիցիան: Արքայադուստր Սոֆիան առաջին անգամ է Մադրիդի Ասունսիոն դե Նուեստրա Սենիորա եկեղեցում:
9. Շվեդիա
Թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան գրկել է արքայազն Օսկարին վերջինիս մկրտության արարողությունից հետո (2016 թ.): Նրանց կողքին ամուսին արքայազն Դանիելն է և դուստրը՝ արքայադուստր Էստելլան:
10. Թայլանդ
Թագավոր Պհումիպոն Ադուլյադետը կենտրոնում և նրա ընտանիքի անդամները 2012 թվականին՝ արքայադուստր Սոմսավալի, արքայադուստր Ուբոլռատանա, արքայադուստր Չուլաբհորն, արքայադուստր Սիրիբհաչուդաբհորն, արքայազն Դիպանգկորն Ռասմիյոտին, ժառանգորդ արքայազն Վաչիրալոնգկորնը, արքայադուստր Սիրինդհորնը: Թագավոր Պհումպիոնը վախճանվեց 2016 թվականին և Թայլանդում մի ամբողջ տարի պաշտոնական սուգ հայտարարվեց: