Մոլորակի վրա յուրաքանչյուրս յուրօրինակ ենք մեր ձևով։ Բոլորս ունենք արտաքին տեսքի կամ բնավորության այնպիսի գծեր, տաղանդներ ու ունակություններ, որոնք մեզ առանձնացնում են բոլորից ու մեր անհատականության հիմքը դառնում։ Որոշ մարդիկ օժտված են այնպիսի հմտություններով, որ ստիպում են մեզ նախանձել ու մտածել՝ որքան լավ կլիներ, եթե մենք էլ կարողանայինք այդպիսին լինել։

Այս 9 մարդկանց մաշկի գույնն այնքան հազվագյուտ ու ունիկալ է, որ պարզապես հնարավոր չէ չհիանալ նրանք անսովոր, բայց, միևնույն ժամանակ, ֆանտաստիկ գեղեցկությամբ։ Նրանց յուրօրինակ տեսքն  այս մարդկանց հայտնի է դարձրել ամբողջ աշխարհով։ Եկեք տեսնենք՝ ինչպիսին են նրանք։

Վիննի Հարլոու

Վիննի Հարլոուն ունի վիտիլիգո, որն այնպիսի կարգավիճակ է, որ մաշկին ստիպում է զրկվել պիգմենտացիայից։ Մի օր Թայրա Բենքսը նրա լուսանկարները հրապարակեց Ինստագրամում ու հրավիրեց նրան մասնակցելու Americas Next Top Model-ին։ Դրան հաջորդեց երկար պատմություն։ Չնայած Վիննին չհաղթեց՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, այնուամենայնիվ, նա երկրպագուների մի մեծ բանակ հավաքեց։ Հիմա Վիննին հայտնի մոդել է, խոսնակ ու ակտիվիստ, ինչպես նաև Բարսելոնայի հայտնի Desigual ապրանքանիշի դեմքը։

Քոննի Չիու

Քոննին ծնվել է Հոնկոնգում, չնայած մանկությունն անցել է Շվեդիայում, որտեղ էլ արվեստ ու լրագրություն է սովորել։ Ընտանիքի 3 երեխաներից նա միակն է, ով ծնվել է ալբինիզմով։ Հավանաբար, սկզբում նրա ընտանիքը շոկ է ապրել, բայց Քոննին իսկապես մաշկի յուրօրինակ գույնը վերածել է առավելության։ Նա սկսել է մոդելային կարիերան 24 տարեկանում, որից հետո դարձել ջազ երգչուհի։ Տաղանդի ու գեղեցկության միավորումը մի բան է, որ առանձնանում է։

Խուդիա Դիոպ

Խուդիա Դիոպին մանուկ հասակում հաճախ նեղացրել են ու ծաղրել՝ մաշկի այսքան մուգ գույնի պատճառով։ Նա չէր էլ մտածում, որ նրա մաշկի յուրօրինակ գույնն է, որ նրան հաջողություն ու ճանաչում է բերելու։ 19-ամյա գեղեցկուհուն նկատել են մոդելային գործակալությունում ու մոդելի աշխատանք առաջարկել։ Հիմա նա գրեթե կես միլիոն հետևորդ ունի Ինստագրամում ու ամբողջ աշխարհում հայտնի է իր գեղեցկությամբ։

Նիկիա Ֆինիքս

Նրա մաշկի ու ամբողջ մարմինը ծածկող պեպենների համադրությունը նրան հայտնի է դարձրել ամբողջ աշխարհում։ Նա հիմա Coca-Cola-ի ու Target-ի դեմքն է։

Սթեֆան Թոմփսոն

Այս ամերիկացի տղան երբեք չի ուզել մոդել դառնալ։ Նա պարզապես ապրում էր իր սովորական կյանքով, մինչ այն օրը, երբ հանդիպեց մի լուսանկարչի, ով այնքան հիացած էր նրա տեսքով, որ համոզեց մի քանի լուսանկարներ անել։ Դրանք տպագրվեցին ամսագրում, ու այդ պահից հաջողությունն ու ճանաչումը թակեցին Սթեֆանի դուռը։ Հիմա նա հաջողակ մոդել է, ում նկարները պարբերաբար հայտնվում են տարբեր ֆեյշն ամսագրերում, ու բազմաթիվ բրենդներ ուզում են աշխատել նրա հետ։ 2011 թվականին նա նույնիսկ Givenchy-ի դեմքն էր։

Ավա Քլարք

Ավան իսկապես ունիկալ աղջիկ է։ 9 տարեկանում նա արդեն աստղ է։ Նա զարդարել է Vogue-ի, VIP-ի ու Denim-ի էջերն ու ունի երկրպագուներ աշխարհի տարբեր մասերից։ Ավան ծնվել է չափից դուրս բաց մաշկով, կանաչին խփող կապույտ աչքերով, վարդագույն շրթունքներով ու շքեղ, գանգուր, սպիտակ մազերով։

Լոլա Չուիլ

Լոլան ինստագրամում շատ քիչ հրապարակում ունի, բայց արդեն 489.000 հետևորդ։ Նա Լոս Անջելեսի ավագ դպրոցներից մեկի աշակերտուհի է։ Լոլան այնքան գեղեցիկ ու ինքնատիպ է, որ դժվար է հավատալ, որ նա դեռ չի դիմել մոդելային գործակալություն։ Մինչդեռ նրա բոլոր երկրպագուները այն համոզմանն են, որ նրան մոդելի փայլուն կարիերա է սպասվում ապագայում։

Կուպեր Թոմփսոն

Կուպերը երիտասարդ տղամարդ է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից, ով չի պլանավորել մոդել դառնալ. տարիներով փողոցում նրան են մոտեցել լուսանկարիչներ ու մոդելային գործակալության ներկայացուցիչներ։ Վերջապես նա համաձայնում է ու ֆոտոշարք անում։ Կուպերն այնպիսի գեղեցկություն ունի, որ դժվար է հավատալ, որ նա իրական մարդ է։

Նաստյա Ժիդկովա

Նաստյա Ժիդկովան 21 տարեկան աղջիկ է Ռուսաստանից։ Նրա ալբինիզմը նրան փերիի տեսք է տալիս, սակայն մոդելությունը միակ բանը չէ, ինչով նա հետաքրքրվում է. նա նաև տաղանդավոր երգչուհի է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել