Yerkir.am-ը գրում է.

Կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ  ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը  Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ մարզպետին: Նա ասաց,  որ լիազորված է ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի, նախարարության անունից եւ անձամբ իր կողմից շնորհակալություն հայտնել Գաբրիել Գյոզալյանին, նշելով, որ նրա  պաշտոնավարման ընթացքում մարզում բոլոր ոլորտներում վերելք է գրանցվել:

Վաչե Տերտերյանը շնորհավորեց  Աշոտ Սիմոնյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային գործունեության մաղթեց նրան:

Գաբրիել Գյոզալյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ շնորհավորեց երիտասարդ մարզպետին՝  մաղթելով նրան ամենայն հաջողություն:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել