Ամեն տարի բոլորին հայտնի ամսագիրը հրապարակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակը: 2017թ. ամենաերիտասարդ միլիարդանոց կարողություն ունեցողը 19-ամյա Ալեքսանդրա Անդերսենն է: Նա Հոլիվուդի աստղ չէ և ոչ էլ Սիլիկոնե հովտի արքայի դուստրն է, այլ պրոֆեսիոնալ ձիարշավորդուհի Նորվեգիայից, ում հաշվին կա 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ալեքսանդրայի ընտանիքն իր կարողությունը հավաքել է թութունի շնորհիվ: Դեռևս 1849թ. նրա պապուպապուպապը հիմնադրեց ընկերություն, որը դարձավ Նորվեգիայի ծխախոտ արտադրող ամենաառաջատար ընկերությունը: 2005թ. ընտանիքի գլուխը որոշեց 500 միլիոն դոլարով վաճառել բիզնեսը (էթիկական նկատառումներից ելնելով), իսկ ստացված գումարը ներդրեց ներդրումային հիմնադրամներում: 2007թ. միստեր Անդերսոնն իր ընկերության բաժնետոմսերի 80%-ը տվեց իր դուստրերին՝ Ալեքսանդրային և Կատարինային:

Աղջիկները շատ խնայողաբար էին վերաբերվում փողերին և փորձում էին դատարկ բաների վրա չծախսել դրանք: Ալեքսանդրան պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է ձիասպորտով և նույնիսկ հասցրել է ձեռք բերել միջազգային համբավ: 2013թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնատում նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 2014-ին՝ արծաթ: Առաջին անգամ նա ձի է նստել երեք տարեկան հասակում և այնպես է սիրահարվել ձիավարությանը, որ որոշել է իր մնացած կյանքը նվիրել հենց դրան: Ձիերի հանդեպ սերը նա ժառանգել է իր մորից՝ Քրիստինայից:

Այժմ Ալեքսանդրան իր պրոֆեսիոնալ սպորտսմեն ընկերոջ հետ բնակվում է Գերմանիայում, ում հետ նա ծանոթացել է մրցույթների ժամանակ, որոնց մասնակցում էին:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել