Վրաստան է պատրաստվում այցելել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը` շատ կարևոր բարձրաստիճան պաշտոնյա: Այս այցով ևս մեկ անգամ ընդգծվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի գերակա ուղղությունը: Հիշենք նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի այցը այդ պետություն: 
Վրաստանը, լինելով ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած պետություն Հարավային Կովկասում, հանդիսանում է եվրոատլանտյան քաղաքական ընտանիքի հուսալի և առաջատար դաշնակիցը: Հայաստանն իր բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում հաջողություններ գրանցելու համար պետք է ակտիվացնի բոլոր տեսակի կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, իհարկե, ոչ ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների, այլ ի լրացումն դրան: 
Հաշվի առնելով ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում տեղի ունեցող համեմատաբար դրական տեղաշարժերը և երկու գերտերությունների միջև հարաբերությունների բարելավման որոշակի միտումները՝ Հայաստանը կարող է դրանք օգտագործել Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու և ճիշտ փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել