Երբ Ադրբեջանը սահմանին խնդիրներ է ունենում հայկական բանակի հետ ու այդ խնդիրներում զիջողի կարգավիճակում է ու ամեն գնով փորձում է իր խնդիրները դուրս բերել սահմանից ու տեղափոխել տարատեսակ ամբիոններ, որտեղ կատարվածի մեջ մեղադրելու է Հայաստանին ու ամեն բան անելու է, որ իր վրայից մաքրի պատասխանատվությունը, Հայաստանում հենց այդ պահին հայտնվում են կայքեր ու մի շարք կազմակերպություններ, որոնք լուրջ մտածում են, որ ամբողջ Հայաստանն իրենց հոդվածներին ու անիմաստ կոչ-արձագանքների է հետևելու:

Վերջին դեպքերի հետ կապված, երբ Ադրբեջանը աշխարհի բոլոր հարթակները օգտագործում էր Հայաստանին՝ որպես երեխասպան ներկայացնելու, Հայաստանում մարդիկ որոշեցին հիշել 2016 թվականի ապրիլյան մարտերն ու տարածել արդեն իսկ հնացած ու անկապ տեղեկություններ, որոշները նույնիսկ այնքան վստահ էին իրենց վրա, որ սկսեցին Արցախից պահանջել, որ քննեն այն դեպքը, թե ոնց եղավ, որ երեխա մահացավ և այլն:

Իրոք, ներքին թշնամին ամենավատն է՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել