«Ելք» կուսակցությունների դաշինքը պետք է գտնվի և գտնվում է քննադատությունների կենտրոնում, քանի որ իշխանությունները և իրենց համակիրները պետք է քննադատեն և քննադատում են, քանի որ տեսնում են, որ այդ քաղաքական ուժը կոնստրուկտիվ և ծրագրավորված աշխատանք է տանում, իսկ ընդդիմությունը և իրենց ներկայացուցիչները պետք է քննադատեն և քննադատում են, քանի որ փորձում են զբաղեցնել ընդդիմության տեղը (ստանալ ընդդիմադիր զանգվածի ձայները): «Ելք» կուսակցություների դաշինքը պետք է իր հետևողական աշխատանքով ցույց տա, որ հանդիսանում է այն քաղաքական ուժը, ով կարող է գալ իշխանության և կառավարել պետությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել