Եվրոպայում ամենաշոգը եղել էր Իսպանիայի Սևիլիա քաղաքում 1881թ․ օգոստոսի 4-ին (50°С): Նորագույն ժամանակներում ամենաշոգը եղել էր Հունաստանի Աթենքում 1977թ․ հուլիսի 10-ին (48.0 °С) և Պորտուգալիայի Ամարելեյա և Բեյա շրջաններում 2003թ․ օգոստոսի 1-ին (47.4 °С)։

Ասիայում ամենաշոգը եղել էր Իրանի Ահվազ քաղաքում 2017թ․ հունիսի 29-ին (54°С), Քուվեյթի Միտրիբայում (54°С) 2016թ․ հուլիսի 21-ին և Իսրայելի Տիրատ Զվիյում (54 °С) 1942թ․ հունիսի 21-ին։

Աֆրիկայում՝ Թունիսի Կեբիլիում 1931թ․ հուլիսի 7-ին (55°С)։

Հյուսիսային Ամերիկայում՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մահվան Հովտում»՝ 56.7 °C՝ 1913թ․ հուլիսի 10-ին։

Հարավային Ամերիկայում՝ Արգենտինայի Ռիվալդավիայում՝ 48.9 °C՝ 1905թ․ դեկտեմբերի 11-ին, իսկ նորագույն ժամանակներում՝ Բոլիվիայի Վիլամոնտես քաղաքում՝ 46.7 °C՝ 2010թ․ հոկտեմբերի 29-ին։

Օվկիանիայում՝ Ավստրալիայի Օդնադատտա նահանգում՝ 1960թ․ հունվարի 2-ին՝ 50.7 °C։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել