Ինդոնեզիայում 16-ամյա Սելամատ Ռիյադին ամուսնացել է 71-ամյա Ռոխայեի հետ։ Սիրահարների ընտանիքները դեմ էին այդ ամուսնությանը, բայց զույգը սպառնացել էր ինքնասպան լինել, եթե նրանց չթույլատրեն ամուսնանալ, հայտնում է The Mirror-ը։

Նորապսակների ընտանիքները աղքատ են, այնպես որ, հանուն փողի ամուսնության տարբերակը բացառվում է։

Երբ հարսանիքի լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակվել են սոցցանցերում, շատերը կասկած են հայտնել այդ միության իրական լինելու առթիվ։ Սակայն ինդոնեզիական հեռուստաալիքին տված հարցազրույցում նորապսակների ազգականները հաստատել են այդ ամուսնությունն ու ինքնասպանության սպառնալիքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել