Bravo.am-ը գրում է.
Բլուլահար Ավագ Մարգարյանը վերջերս հանպատրաստից ելույթ է ունեցել Դիմա Բիլանի հետ: Երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս հայտնի երգչից առաջարկը ստացել է Կրասնոդարում տեղի ունեցած հարսանիքներից մեկի ժամանակ: 
 «Խնջույքին տարբեր բենդեր են ելույթ ունեցել, նաեւ Դիմա Բիլանն էր ներկա՝ իր երաժիշտների հետ: Շուրջ կես ժամ երգելուց հետո նա ինձ առաջարկեց հայկական դուդուկով համատեղ կատարում ունենալ, ես էլ պարզաբանեցի, որ բլուլ եմ նվագում: Այդպես իմպրովիզացիայով հանդես եկա իր «Океан» երգի ժամանակ»,-պատմել է Ավագը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել