Yerkir.am-ը գրում է.
Խորհրդարանում լրագրողները քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանին դիտարկում արեցին, թե նա կարծես հավերժացել է իր պաշտոնում, ապա հարցրեցին՝ արդյոք նա անփոխարինելի է:

Քաղաքապետի 1-ին տեղակալը նշեց, որ ինքը նարցիս հիվանդությամբ չի տառապում:

«Ինքնասիրահարված չեմ և անփոխարինելիության ախտով չեմ տառապում: Անում եմ իմ աշխատանքը, որն ինձ վստահված է: Անում եմ պատասխանատվությամբ և երբեք չեմ փակել որևէ երիտասարդ կադրի առջև ճանապարհ, որովհետև մմիշտ մտածել եմ և մտածում եմ, որ պիտի գա իննձից ավելի կատարյալը ու նա պիտի հաստատ գա»,- ասաց նա :

Yerkir.am-ի հարցին՝ դեռ այդ կատարյալ երիտասարդը չկա՞, այդ պատճառով է նա վերանշանակվում, նա նշեց. ՙԿա, բայց ես իմ գործն անում եմ իմ տեղում և շնորհակալ եմ, որ այդ գործն եմ անում, եթե այդտեղ եմ պետք՝ ուրեմն այդ գործին եմ տեր՚:

Հարցին էլ՝ ինչու չի ձգտում նա րաձագանքեց. «Ամենաճիշտ բանն այն է, որ ամեն մարդ պետք է գիտակցի, որ ինքն իր նշանակված տեղում կատարում է ամենակարևոր գործը: Եթե ամեն մարդ մածի այդպես կոշկակարից փոխքաղաքապետ, որ իրեն վստահված գործն ամենակարևորն է ու դա անի բարեխճությամբ ու պատասխանատվությամբ շատ լավ կանի»:

Անդրադառնալով տրանսպորտի խնդրին փոխքաղաքապետը նշեց, որ տրանսպորտը անհատական ստեղծագործություն չի, որ այս կամ այն անհատին վստահես, դա համակարգային խնդիր է և պահանջում է համակարգային, ծրագրային լուծում, ինչպես նաև ըստ նրա՝ պահանջում է կոլեկտիվ մասնագիտական միտք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել