Yerkir.am-ը գրում է.
Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրենքով սահմանված կարգով է ազատվել պարտադիր ժամկետային զինծառայությունից:

«Օրենքով սահմանված կարգով ես ազատվել եմ ծառայությունից»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, արդյոք առողջական խնդիրները, Գուլոյանը նշեց, որ ոչ, ոչ մի առողջական խնդիր չկար:

Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է օրենքով սահմնաված կարգը ասաց. «Հետաքննություն գրեք և պարզեք»:

Դիտրկմանն էլ՝ որ նա հանրային պաշտոնյա է և պարտավոր է պատասխանել, նա նշեց, որ պարտավոր չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել