Երեկ տեղեկություններ էին հրապարակվել, թե ՌԴ-ում հայտնի հայազգի պարուհի VARDA-ն մահացել է: Վերջինս այս առնչությամբ իր Ինստագրամի էջում գրում է. « Իմ տնօրենի հեռախոսը պայթում է Հայաստանից ստացված զանգերից: Սա չար կատա՞կ է: Ես ողջ և առողջ եմ: Սոչիում եմ և վայելում եմ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը: Բոլորին սիրում եմ եւ համբուրում»,- նշել է նա: Վարդային դուր չի եկել նաև այն, որ նրան ներկայացրել են որպես մերկապարուհի, ինչն առաջացրել է պարուհու զայրույթը: Նա հայտարարել է, որ «ավելի լավ է մերկ լինել, քան մահացած» և մտադիր է դատի տալ սուտ տեղեկություններ տարածողներին: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել