«Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել: Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ: Միաձուլման արդյունքում ձևավորվեց Առողջապահական պետական տեսչություն: Ի տարբերություն նախկինի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: