Newmag-ը գրում է.
 Իրանցի բարձրաստիճան զինվորականներից մեկը պնդում է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչների պարագլուխ, ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է:

Սա արդեն առնվազն 7-րդ դեպքն է, երբ հայտարարվում է մոլորակի գլխավոր ահաբեկչի սպանության մասին:

Առաջին լուրը՝ 2014-ի նոյեմբերին էր:

Երկրորդը՝ 2015-ի փետրվարին, երբ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնեց Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների շնորհիվ ալ-Բաղդադիի սպանության մասին: Ավիահարվածից սպանվել էին տասնյակ ահաբեկիչներ:

Նույն տարվա մարտին ալ-Բաղդադիին «սպանեցին» 3-րդ անգամ: Այս անգամ պարզվեց, որ Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածում իրաքյան ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների ավտոշարասյունը: Խալիֆը զոհերի թվում էր: Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Բաղդադին իրականում վիրավորվել էր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել