Սա արդեն առնվազն 7-րդ դեպքն է, երբ հայտարարվում է մոլորակի գլխավոր ահաբեկչի սպանության մասին:
Առաջին լուրը՝ 2014-ի նոյեմբերին էր:
Երկրորդը՝ 2015-ի փետրվարին, երբ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնեց Իրաքում ամերիկյան օդուժի հարվածների շնորհիվ ալ-Բաղդադիի սպանության մասին: Ավիահարվածից սպանվել էին տասնյակ ահաբեկիչներ:
Նույն տարվա մարտին ալ-Բաղդադիին «սպանեցին» 3-րդ անգամ: Այս անգամ պարզվեց, որ Իրաքի և Սիրիայի սահմանային հատվածում իրաքյան ուժերը ռմբակոծել են ահաբեկիչների ավտոշարասյունը: Խալիֆը զոհերի թվում էր: Ավելի ուշ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Բաղդադին իրականում վիրավորվել էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։