Տարբեր սպորտաձևերում չեմպիոններ դարձած իգական սեռի ներկայացուցիչների մեջ քիչ չեն հայկական անուն-ազգանունով կանայք: Ձեզ ենք ներկայացնում նրանցից տասին:

1. Ջուդի Ռեզիեբյան

Ամերիկայից սպորտսմենուհին, ով հայկական ծագում ունի, 1968 թ. Մեխիկոյում անցկացվող Օլիմպիադայի ժամանակ ոսկե մեդալ նվաճեց՝ սահմանելով հնգամարտի համաշխարհային նոր ռեկորդ:

2. Ռիտա Պողոսովա

Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ ութակի չեմպիոն, առաջին կինը, ով մասնակցել է սեղանի թենիսի մրցումներին:

3. Վիկտորյա Մովսեսյան

Օլիմպիական չեմպիոն է հոկեյ սպորտաձևում, աշխարհի առաջնության երկակի արծաթե մեդալակիր է:

4. Սեդա Թութխալյան

Ռուսաստանի մարմնամարզուհի, 2016 թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, երիտասարդական օլիմպիական խաղերի (2014 թ.) չեմպիոն, 2015 թ. Բաքվում տեղի ունեցած Եվրոպական խաղերի ժամանակ հաղթանակ է տարել:

5. Սելինա Գասպարին (Գասպարյան)

Շվեդիան ներկայացնող հայկական ծագում ունեցող բիաթլոնիստուհին 2014 թ. Օլիմպիական խաղերի անհատական մրցավազքում փոխչեմպիոն է դարձել:

6. Հռիփսիմե Խուրշուդյան

Հայ ծանրամարտուհի, 2007 թ. Եվրոպայի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն, 2012 թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2009 թ. ԱՉ բրոնզե մեդալակիր:

7. Նազիկ Ավդալյան

Եվրոպայի երկակի չեմպիոն, ՀՀ վեցակի չեմպիոն, ծանր աթլետիկայի աշխարհի չեմպիոն:

8. Սյուզի Կենտիկյան

Գերմանիայում բնակվող բռնցքամարտուհի, որն ունի հայկական ծագում: Կենտիկյանը թեթևքաշային կարգում կանանց բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսի է արժանացել WBO, WIBF և WBA վարկածներով:

9. Գայանե Հարությունյան

Զբաղվում է սամբոյով և ձյուդոյով: ՌԴ ձյուդոյի չեմպիոնատներին է մասնակցել: 2004 թ.-ից ի վեր սամբոյի Եվրոպայի չեմպիոն է: Գայանեն Հայաստանի թիմի կազմում է հանդես գալիս 2010 թվականից սկսած:

10. Յանա Եգորյան

Ռուսաստանից սուսերամարտիկ, աշխարհի չեմպիոն, անհատական և թիմային կարգավիճակներով Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, ՌԴ երկակի չեմպիոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել