Tert.am-ը գրում է.
Վիեննայում այսօր բացվել է ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա համաժողովը, որը կազմակերպում է ԵԱՀԿ գործող նախագահությունը: Ղարաբաղյան և ուկրաինական հակամարտությունները լինելու են հանդիպման ուշադրության կենտրոնում, գրում է commonspace.eu կայքը:
 Համաժողովը, որին մասնակցում են բարձրաստիճան դիվանագետներ և փորձագետներ, բացել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: Համաժողովի մասնակիցները քննարկում են ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերները:
Առավոտյան տեղի ունեցած քննարկումների ընթացքում շատ բանախոսներ խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա վտանգների մասին: Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել