Life.panorama.am-ը գրում է.
 Օրերս համացանցում է հայտնվել «Դե ժպտա» տեսահոլովակը, որտեղ հայ հայտնիներից մի քանիսը համախմբվել են կարեւոր նախագծի շուրջ՝ ժպիտ պարգեւել ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում ու առհասարակ դարի սարսափելի հիվանդության դեմ բուժվող եւ արդեն իսկ հիվանդությունը հաղթահարած փոքրիկներին:

Նախագծի պրոդյուսերը դերասան Մկրտիչ Արզումանյանն է, ով Life.panorama.am-ին պատմեց այս աշխատանքի մանրամասների մասին:

«ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բուժանձնակազմի մտահղացմամբ կայացավ այս աշխատանքը: Հենց բժիշկների մոտ էր առաջացել այս գաղափարը՝ ստեղծել հոլովակ, որը ժպիտ կպարգեւեր ծանր հիվանդությունը հաղթահարած եւ այդ ճանապարհին գտնվող երեխաներին: Որպես լավ ընկեր՝  նրանք ինձ առաջարկեցին զբաղվել այդ գաղափարի պրոդյուսինգով, ես էլ մեծ սիրով համաձայնեցի. Ի դեպ՝ շատ շնորհակալ եմ, որ այդ գործում հենց ինձ են տեսել, ես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ կերպ օգտակար լինել»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել