Նկատի ունենալով, որ դեպի Աջափնյակ ուղեգծի զարգացման նախնական երկրաբանական և հիդրոերկրաբանական հետազությունների արդյունքները կան, իսկ նախագիծը, որը կազմվել է 1979 թ․, կարիք ունի ուղղվելու և ներկայիս պահանջներին համապատասխանեցնելու: Այս փաստաթղթերի առկայությունը նախապատվություն տվեց մետրոպոլիտենի գծի զարգացմանը դեպի Աջափնյակ՝ երկու կայարանով: Այդ կայարանների կառուցման վարկավորումը ապահովելու խնդրանքով Երևան մետրոպոլիտենը դիմել է ՎԶԵԲ-ին, որի պատվերով միջազգային URS կազմակերպության փորձագետները մետրոպլիտենի մասնագետների հետ միասին իրականացրել են նախնական հանձնաժողովային ուսումնասիրություն Աջափնյակ թաղամասում, ինչի արդյունքնում մշակվել է դեպի Աջափնյակ ուղեգծի զարգացման մի քանի տարբերակ:

Հանձնաժողովի կողմից կատարված ծախսերի հաշվարկն ըստ տարբերակների հետևյալն է․

Տարբերակ 1.
Առաջարկվող տարբերակը՝ Աջափնյակ թաղամասի մետրոպոլիտենի սպասարկման ոլորտը ընդգրկելու խնդիր է լուծում ամենաէժան և ամենակարճ ճանապարհով, կառուցելու երկու մուտքերով համալրված երկու նոր կայարաններ երկուական մուտքերով թաղամասի ամենաբանուկ և ամենախիտ բնակեցված հանգույցներում, առաջինը՝ Ֆուչիկի և Մարգարյան փողոցների հատման խաչմերուկ (Արմենիա ԲՀԿ, Աչքի Մաշկային հիվանդանոցների, Ախտորոշման կենտրոնի, դեպի Դավիթաշեն-Եղվարդ տանող խաչմերուկի հարևանությամբ) հաջորդ կայարանը Գ. Չաուշի հրապարակում (Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների հատման խաչմերուկ), որը հնարավորություն է ստեղծում Աջափնյակ վարչական շրջանի 11,15,16 (Նորաշեն), մասամբ 17 և այլ հարակից թաղամասերի բնակչությանը, ինչպես նաև Հյուսիսային շրջաններից (Շիրակի, Արագոծտնի և Լոռու մարզերից) մայրաքաղաք այցելողներին՝ օգտվելու մետրոպոլիտենի ծառայությունից, կառուցման մոտավոր արժեքը կազմում է՝ 261 միլիոն եվրո:

Տարբերակ 2.
Ենթադրում է 1-ին կայարանը տեղադրել Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում, երկրորդ կայարանը նախատեսվում է տեղադրել Աշտարակի խճուղի, Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ, ընդգրկելով տարբերակ առաջինում նշված ուղևորահոսքը, կառուցման մոտավոր արժեքը կազմում է՝ 252 միլիոն եվրո:

Տարբերակ 3
Նախատեսվում է օգտագործել նախկինում կառուցված թունելները, կայարանները տեղադրվում են երկրորդ տարբերակում նախատեսված տեղերում, կայարանները միացնող թունելները այս դեպքում կունենան սահմանային կորության շառավիղներ, կառուցման մոտավոր արժեքը կազմում է՝ 246 միլիոն եվրո:

Տարբերակ 4
Այս տարբերակը նույնն է ինչ-որ երկրորդը՝ նույնպես պահպանելով նախկինում կառուցված թունելները, միայն Հրազդան գետի վրա կառուցվող կամուրջից հետո առաջին և երկրորդ կայարանների երթևեկությունը նախատեսվում է իրականացնել մեկ թունելով և մեկ գծով, արժեքը՝ 198 միլիոն եվրո:

Տարբերակ 5
Հայկական «Արթուն» ԲԲԸ-ի առաջարկը՝

Հալաբյան-Աբելյան խաչմերուկում կայարան կառուցելու համար ունենք 5 կառուցված հորան և դրանցով կառուցված թունելներ․ Հալաբյան փողոցում ունենք 2.5 կմ ընդհանուր երկարությամբ թունել։ Ըստ ներկայացված նախագծի՝ նախատեսվում է կամուրջ կառուցել, ապա ևս` 320 մետր թունել և 109 մետր կայարանային հատված: Կայարանային հատվածից հետո նախատեսված է ստորգետնյա էլեկտրակայանի և սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգ կառուցել`ևս 100 մետր: Երկհարկանի թունելային համակարգը կայարանին հավասար կառույց է, և այդ ամբողջը կառուցելու համար անհրաժեշտ է 150 միլիոն դոլար:

Միջոցներ խնայելու համար ընկերությունն առաջարկում է նաև կայարանը կարճացնելու տարբերակ: Կարելի է կայարանը կարճացնել` ոչ թե 109 մետր կառուցել, այլ` 70: Երեք վագոնը 60 մետր է, 70 մետրում կարող է իջեցնել մարդկանց, հանգիստ հետ գալ։ Այս տարբերակով ամբողջ գումարը կկազմի 80 միլիոն դոլար, այսինքն` նախնական առաջարկի կեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել