Bravo.am-ը գրում է.
 Ի՞նչ կարող է լինել լրագրող-հաղորդավարի պայուսակում. անթիվ բեյջեր, սմարթֆոն, մեքենայի բանալի եւ... ալկոգել, որովհետեւ նա շատ մաքրասեր է: Բորշը նրա համար ատելի ուտեստ է, բորշ եփող աղջիկներն էլ նրան չեն գրավում: Աշխատանքը հաճույք է պարգեւում, կյանքին նայում է սթափ հայացքով, իր հեղինակային` «Պոստ ֆակտում» հաղորդման համար կարեւորում է որակն ու ռեյտինգը, թվացյալ անտարբերության մեջ զգացմունքների տարափ է, որն արտացոլվում է նրա գրական ստեղծագործություններում: Ինչպես լրագրողական գործունեության մեջ, այնպես էլ իմ հարցերին պատասխանում է` ամեն տառը վերլուծելով: Իմ զրուցակիցը լրագրող, հեռուստամեկնաբան Զոհրաբ Հարոյանն է:
-Զոհրաբ, պատմեք մասնագիտական առաջին քայլերի մասին: Արդյո՞ք լրագրողական գործունեությունը ազդարարեցիք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու պահից:

- Մինչ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելը ես չընդունվեցի ժուռնալիստիկայի ֆակուլտետ եւ գնացի ծառայության: Երկու տարի շարունակ բանակում հերթապահում էի եւ պարապում շարադրություն, հայոց եւ ռուսաց լեզուներ: Անդադար կարդում էի, նույնիսկ բաներ եմ կարդացել, որոնց անհրաժեշտությունը չկար:
 Իսկ մինչ ընդունվելը տարբեր հեռուստատեսություններ էի գնում եւ ասում` գիտեք, ես հետո լրագրող եմ դառնալու, ինձ աշխատանքի ընդունեք: Ասում էին` գնա, կսովորես, կգաս: Ու այդպես` անիմաստ ծեծում էի դռներ, որոնք իմ առաջ չէին բացվում: 

- Գիտեմ, որ ակտիվ, նախաձեռնող ուսանող եք եղել: Գերազա՞նց եք սովորել:

-Ես գերազանցիկ երբեք չեմ եղել: Անգիր սովորելն ինձ համար դժվար է, ես սիրում եմ ամեն ինչ վերլուծել: Եթե ամեն ինչ սովորես գերազանց, մոռանալու ես ամեն ինչ: Գերազանցիկն այն տեսակն է, ով ձեռքը գցում է ամեն տեղ: Իսկ ես լավ սովորում էի այն առարկաները, որոնք ինձ հետաքրքիր էին:

-Ինքս էլ ոլորտում լինելով` գիտեմ մասնագիտական դժվարությունների մասին: Ինչպե՞ս մուտք գործեցիք «Արմենիա» հեռուստաընկերություն:

-«Արմենիա»-ում իմ աշխատանքն արդյունք էր: Նախ` դասախոսներիցս մեկը` Վանիկ Հակոբյանը, ինձ առաջարկեց ուժերս փորձել «Շանթ»-ում: Այդտեղից սկսվեց ամեն ինչ: Անգամ ընտրության առաջ կանգնեցի` որ թիմում աշխատել:

Իմ առաջ խնդիր չեմ դրել կոնկրետ հեռուստաընկերությունում գործունեություն ծավալել, իհարկե, կան նաեւ այնպիսի հեուստաընկերություններ, որտեղ չեմ աշխատի: Իմ թիմի հետ կաշխատեմ ամեն տեղ, որովհետեւ լավ գեներալ լինելու համար պետք է լինել լավ զինվոր. ես լավ զինվոր եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել