Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են ծնողները հրաժարվել իրենց երեխայից, սակայն նման դեպքերը շատ են, պատճառներն էլ՝ տարբեր: Ջոնո Լանքաստերի ծնողները հրաժարվեցին իրենց երեխայից նրա ծնվելուց անմիջապես հետո՝ պատճառաբանելով, որ նրա դեմքը չափազանց անճոռնի է, և իրենք չեն կարողանում անգամ նայել նրան: Ակնհայտորեն նրանք էլ անճոռնի սիրտ ունեն:

Ջոնոն տառապում է «Բժիշկ Կոլինսի սինդրոմից» արդեն 30 տարի է: Հիվանդության պատճառով Ջոնոյի մոտ առկա է դեմքի դեֆորմացիա, և միայն ահռելի կամքի ուժի շնորհիվ է, որ Ջոնոն շարունակում է իր կյանքը: Նա ոչ միայն փորձում է մաքսիմալ վայելել սեփական կյանքը, այլև օգնում է մյուսներին, ովքեր տառապում են նույն հիվանդությունից:

Ջոնոյի պատմությունը շատ հուզիչ է, նա ծնվել է այս հիվանդությամբ, ինչն էլ հետագայում հանգեցրել է նաև լսողական խնդիրների: Չնայած բոլոր խնդիրներին՝ նա պահպանել է իր լավատեսությունը ողջ մանկության ընթացքում:

Մի բարեսիրտ կին (Ջին Լանքաստեր) որդեգրում է նրան և փորձում նրան նվիրել իր ողջ սերն ու ջերմությունը: Ջինի հետ ապրելը տղայի համար շատ հեշտ էր, սակայն բարդություններ առաջացան դպրոցում: Երեխաները չէին ցանկանում նրա հետ շփվել՝ ասելով, որ իրենց համար տհաճ է նրա կողմ նայելը: Երբ Ջոնոն պատմեց մորը դրա մասին, նա սկսեց արտասվել: Տղան այդ ժամանակ կարծում էր, թե ինքն է մեղավոր մոր արցունքների համար:

Դեռահասության տարիներին, ինչպես և մյուս իր տարեկիցները, Ջոնոն սկսեց իրեն դրսևորել և դրանով ուշադրություն գրավեց իր հանդեպ: Տարիքի հետ հիվանդությունը խորանում էր, դեմքը սկսում էր կախվել, առաջանում էիր շնչառական խնդիրներ, սակայն մտավոր կարողությունների վրա հիվանդությունն ազդեցություն գրեթե չէր ունենում:

Ջոնոն որոշեց չհանձնվել և ընկերոջ օգնությամբ աշխատանք գտավ մի բարում: Նման հիվանդությամբ աշխատանք գտնելն, իհարկե, շատ բարդ է, սակայն այն շատ կարևոր էի Ջոնոյի համար: Բարի տերերը շատ բարի վերաբերմունք էին ցուցաբերում, սակայն լինում էիր նաև այնպիսի դեպքեր, երբ հարբած հաճախորդները սկսում էին ծաղրել Ջոնոյի արտաքինը:

Ջոնոն այս անգամ էլ չհանձնվեց: Նա սպորտային գիտությունների դիպլոմ ստացավ և մարզասրահում աշխատանք գտավ՝ որպես ֆիթնես մարզիչ: Այնտեղ էլ նա գտավ իր ողջ կյանքի սիրուն՝ Լորա Ռիչարդսոնին: Այն ժամանակ Լորան 20 տարեկան էր: Այո՛, նա տեսնում էր Ջոնոյի դեմքը, սակայն նա ավելին էր տեսնում: Նրա համար արտաքինը կարևոր չէր:

Այժմ Ջոնոն աշխատում է որպես ոգեշնչող ուսուցիչ նրանց համար, ովքեր տառապում են նույն հիավանդությունից: Մի քանի տարի առաջ նրան հրավիրեցին տեսնելու փոքրիկ Զաչարի Ուոլթոնին: Աղջիկը տառապում է նույն հիվանդությունից, և Ջոնոն նրա համար հերոս է: Երեխաներին նա հույս է հաղորդում:

Love Me, Love My Face կազմակերպությունը զբաղվում է այս հիվանդության մասին մարդկանց տեղեկացնելով և բարեգործների ներգրավելով: Ջոնոն զգում է, որ օգնում է մարդկանց, ոգեշնչում նրանց:

Ջոնոն բացահայտեց, որ կան ծնողներ, որոնք իրականում սիրում են իրենց երեխաներին և չեն հրաժարվում նրանցից: Նա փորձեց հանդիպել իրենից հրաժարված ծնողներին, սակայն նրանք հրաժարվեցին հանդիպումից:

Ջոնոն ոգեշնչում է ոչ միայն այս հիվանդությամբ տառապող երեխաների, այլև մեզ բոլորիս համար: Նա հիանալի օրինակ է այն բանի, որ երբեք, ոչ մի պարագայում չի կարելի հուսահատվել, պետք է սիրել կյանքը և առաջ նայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել