Panorama.am-ը գրում է.

Վայոց ձորի մարզի բոլոր 50 դպրոցներն այսուհետ նոր համակարգիչներով և տպիչներով հագեցած սենյակներ կունենան: Ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համագործակցության շնորհիվ։

Այսօր լրագրողներրի հետ հանդիպմանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ իրենց համագործակցությունը բավականին երկար է և համոզմունք հայտնեց, որ այն շարունակվելու է։

«Իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի զարգացման տեսլականին։  2009թվականից սկսած Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է հատկացնում Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին՝ նպաստելով երեխաների համար կրթության ավելի լավ միջավայր ստեղծելուն: Համագործակցության առաջին ծրագիրը կայացել է 2009-ին. վերանորոգվել է Լոռու մարզի Արծնի գյուղի դպրոցը: Երկրորդը 2012թ.-ին՝ Տավուշի մարզի 72  դպրոցներ համալրվել են համակարգիչներով»,- նշեց Արա Վարդանյանը։

Նա նշեց, որ երրորդ համատեղ ծրագրի ավարտը ազդարարվում, է այսօր։

Ընդհանուր առմամբ՝ մոտ 7000 երեխա այս ուսումնական տարվա սկզբից կկարողանա օգտվել նորագույն համակարգիչներով հագեցած սենյակներից, աշխատել համակարգչային տարբեր ծրագրերով:

Նշենք, որ Վայոց ձորի մարզի կրթական այս ծրագիրը հնարավոր է դարձել Հնդկաստան-Հայաստան-«Հայաստան» համահայկական հիմնադրամ համագործակցության հետևյալ մոդելի միջոցով. Հայաստանի կառավարությունն իր վրա էր վերցրել Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցների համակարգչային սենյակների վերանորոգումը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը զբաղվել էր սենյակների կահավորմամբ, իսկ Հնդկաստանի կառավարությունը մատակարարել էր համակարգիչներ, տպիչներ և այլ անհրաժեշտ տեխնիկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել