Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ը խիստ մտահոգված է հրադադարի ռեժիմի վերջին շրջանի խախտումներով, որոնք հանգեցրել են մի շարք զոհերի Լեռնային Ղարաբաղի շփման գծում, նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։


«Մենք կողմերին կոչ ենք անում խուսափել իրավիճակի սրացումից և խրախուսել շփման գծում ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին լարվածության նվազմանն ուղղված միջոցառումների անհապաղ քննարկումը։


ԱՄՆ-ն կշարունակի ինտենսիվ կերպով համագործակցել կողմերի հետ։  Հակամարտության արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան ամփոփիչ ակտը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել