Yerkir.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում փորձել է մոտենալ  ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան տարածքից քշել է ռուսական Սու-27 կործանիչը: Այդ մասին հայտնել է նախարարի ինքնաթիռում գտնվող` ТАСС-ի թղթակիցը:

Տեղեկության համաձայն`  ՆԱՏՕ-ի ինքնաթիռները փորձել են ուղեկցել ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռը Բալթիկ ծովի չեզոք ջրերում, երբ նա ուղևորվում էր Կալինինգրադ: ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից մեկը փորձ է արել մոտենալ Շոյգուի ինքնաթիռին, սակայն նդրա և ռուսական ինքնաթիռի միջև է կանգնել ռուսական կործանիչը: Սու-27-ը «ցուցադրել է» զենքը՝ թափահարելով թևերը: F-16-ը հեռացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել