Panorama.am-ը գրում է.

«Օգնություն տալ չի նշանակում, որ հետո պետք է այդ օգնությունը շահարկել, անընդհատ միջամտել ներքաղաքական խնդիրներին և հարցերին»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու քննադատություններին:

Միաժամանակ նա նշեց, որ դիտողություններն իրենք ընդունում են, քննարկում են և որևէ անգամ չեն ասել, որ ամեն ինչ կատարյալ է:

«Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի ընկալելի, իդելական դարձնենք: Հաջորդ փուլերի ժամանակ մենք այդ բոլոր դիտողությունները պետք է նկատի ունենք», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Վ. Բաղդասարյանի կարծիքով, Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա. «Ամեն ինչ հարթվող է: Անհնար է այս ընտրական պրոցեսի աճը նախորդների նկատմամբ չնկատել: Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց անմիջապես չի կարելի նման  քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթների հետ կապված, որը որևէ ձևով չէր կարող ազդեցություն ունենալ ընտրական պրոցեսների վրա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել