Yerkir.am-ը գրում է.

Կառավարության 2017-2022 թվականների ծրագրում, ըստ ոլորտների, նշված են բոլոր թիրախները, թվեր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով` գործարար միջավայրի մասով նշված են թիրախներ, օրինակ` որ պետք է ընդգրկվել լավագույն 20 երկրների շարքում:

«Ներդրումների մասով թիրախ է սահմանված, որ օտարերկրյա ներդումների զուտ հոսքը կլինի  ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը»,- ընդգծեց նախարարը:

Պատասխանելով հարցին, թե տնտեսագետները քննադատում են, որ թույլ ծրագիր է, ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական, Ս. Կարայանն ասաց. «Պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ»:

Դիտարկմանը՝ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պետք է տա, հիմա կառավարության ծրագրում նշված է 5 տոկոս, նախարարը պատասխանեց. «Մենք գրել ենք` առնվազն 5 տոկոս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել