Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի ներկայացումից հետո առաջին հարցը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղեց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:  

«Հարց-խնդրանք ունեմ, Էջմիածնի շրջանի 11 համայնքները, որոնք սեփականաշնորհված հողեր ունեն, կարկուտն ուղղակի ավիրեց, 7 գյուղ ուղղակի զրկված է ամեն ինչից։ Վնասի հաշվարկներն արվել են, նորմալ են, մենակ շուտ կատարենք, որ կարողանանք գյուղացուն օգնենք, այս վիճակից հանենք»,-ասաց նա:  

Սարոյանը նկատեց, թե գյուղացիների կեսը ստիպված «ռուսաստաններ» է գնում, քանի որ վարկի տակից չի կարող դուրս գալ:

«Բանկերն էն վիճակում են գյուղացուն գցել, որ վկա էլ չկա (երաշխավոր-  Tert.am), որ նոր վարկ վերցնեն, սաղ գյուղը վկա չունեն, որովհետև մեկը մեկին արդեն կանգնել են»,-ասաց նա:

«Օգնենք ժողովրդին, ուժեղ թնդանոթներ դնենք, կարկուտը ցրենք, թե չէ ամեն տարի էս վիճակն է: Ոնց որ գնանք կռիվ, ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք ձեռքներս»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել