Newmag-ը գրում է.
 90-ականներին, երբ առաջին անգամ համացանցում հայտնվեցին վիրտուալ խանութները, սպառողներից շատերը դրան վերաբերվեցին կասկածամտորեն: Իսկ լյուքս դասի շատ բրենդներ կարծիք հայտնեցին, որ  վաճառքի այդպիսի տարբերակը համահավասարեցնում է վաճառվող իրերի կարգավիճակը: Չէ ո՞ր թանկ հագուստ գնողները երբեք չեն փոխարինի աննկատ, անհոգի առցանց շոփինգը մեկ բաժակ շամպայնով, ֆոտոխցիկների լուսյերի ներքո կատարվող մեծ շուքով ու աղմկոտ գնումներով:

20 տարի անց փոխվեց ամեն ինչ: Ինտերնետային շոփինգն ամենասովորական ու տարածված երևույթն է: Ավելին, այսօր արդեն սպառողն իր զգեստը կամ պայուսակը տեսնում, հավանում ու նույնիսկ գնում է Instagram ֆոտոսոցցանցում:

Անցյալ տարի նոյեմբերին Net-А-Porter.com-ն օնլայն ամենահաջողակ ֆեշն-հարթակներից մեկը ամերիկյան 20 բրենդների հետ նոր ծառայություն առաջարկեց. հնարավորություն գնել դուր եկած իրը հենց ֆոտոյի միջոցով:Պարզապես պետք է սեղմել «Buy» կոճակը: Եթե մի ժամանակ սոցցանցից պետք էր տեղափոխվել խանութի օնլայն կայք, հիմա ամեն ինչ շատ ավելի պարզ է` տեսար- հավանեցիր- գնեցիր: Հատկապես, Instagram-ն արդեն վաղուց դարձել է իսկական վիրտուալ խանութ:  Այն սոցիալական ցանց է, որի գլխավոր շեշտը եղել է ու միշտ էլ կմնա տեսողական գործառույթը:  Այն իդեալական հարթակ է, հատկապես, նորաձևության ինդուստրիայի խաղացողների համար:

Իսկապես, Instagram-ն արդեն անձնական ֆոտոալբոմից վերածվում է լիարժեք բիզնես-հարթակի: Սոցցանցը վերջերս առաջարկեց մեկ ֆոտոյի տակ հրապարակել միանգամից մի քանի ֆոտո. մեկ նկար, մեկ վաճառվող իր, որը կարելի է տեսնել միանգամից մի քանի անկյուններից: Փոքրիկ բրենդները նույնպես ժամանակին հասկացան, ժամանակակից գնորդին պարտադիր չէ խանութ գնալ, բավական է, իրը տեսնել մի քանի ռակուրսով ու տեղում գնել:  Այս ֆորմատով հաջողությամբ աշխատում են նաև  վինտաժային իրեր վաճառողները: Եթե մի ժամանակ պետք էր ստեղծել հատուկ էջ eBay-ում կամ Etsy-ում, այսօր հերիք է նաև Instagram-ի հաշիվը: Ընդամենը մի քանի վայրկյան, ու երազանքների զգեստը կամ 50-ականների ոճով կարված ջինսը կլինի քոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել