Life.panorama.am-ը գրում է.
«Դեպի վայրէջք» 25 մասանի ֆիլմը «Արմենիա պրեմիումի» եթերում կլինի հունիսի 26-ից, սակայն այն արդեն հասցրել է շատերի ուշադրությունը գրավել: Հեռուստասերիալը անդրադառնալու է կարեւոր եւ հետաքրքրող թեմայի՝ թրաֆիքինգի, ինչն արդեն ենթադրում է, որ ֆիլմը հարուստ է լինելու բաց տեսարաններով:

«Դեպի վայրէջք» հեռուստասերիալը զարգանալու է Էմմա Մանուկյանի, Սարգիս Գրիգորյանի, Էվա Խաչատրյանի, Ալեքսանդր Բաբասյանի, Մերի Հակոբյանի եւ այլ դերասանների շուրջ, որոնց մասնակցությամբ հեռուստասերիալի անոնսն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Life.panoramal.am-ը «Դեպի վայրէջք»  բազմասերիանոց ֆիլմի մասին զրուցել է դերասանուհի Էվա Խաչատրյանի հետ: Նա մարմնավորում է բորտուղեկցորդուհու, ով սիրահարված է օդաչուին՝ Սարգիս Գրիգորյանի հերոսին: Վերջինս ամուսնացած է նրա ընկերուհու հետ, բայց Էվայի հերոսհու՝ Վիկայի հետ նույնպես սիրային հարաբերությունների մեջ է: Դերասանուհու խոսքով՝ իր հերոսուհին բացասական կերպար չէ, պարզապես նրա կյանքը ճիշտ ուղով չի ընթացել, հանգամանքներն էլ բերել են սխալ քայլերի:

«Այս նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Ելենա Արշակյանից, ու վստահ լինելով նրա պրոֆեսիանալիզմի վրա՝ անմիջապես ընդունել եմ: Նրա հետ աշխատելն ինձ հաճելի է եւ մասնագիտական, եւ մարդկային հարաբերությունների իմաստով: Առաջարկն ընդունելու հարցում ինձ համար մեծ նշանակություն ունեցավ նաեւ այն հանգամանքը, որ սցենարը գրելիս՝ իմ հերոսուհու համար հենց ինձ են պատկերացրել: Ուրախ եմ, որ այս նախագծի մասնակիցն եմ: Այն լինելով մի քանի մասանի հեռուստասերիալ՝ բավականին բարձր մակարդակով է իրականացվում, ինչը դերասանի համար շատ հաճելի է»,- պատմեց Էվա Խաչատրյանը:

Անդրադառնալով ֆիլմի բաց տեսարաններին, որոնցում հանդես է եկել նաեւ դերասանուհին, եւ հարցին, թե էվան պատրա՞ստ է լսել հասարակության կարծիքը, որոնք գուցե քննադատություններով ուղեկցվեն, պատասխանեց.

«Եթե ստեղծագործող դերասանուհի եմ, ուրեմն կարող եմ եւ ենթարկվել քննադատությունների: Ինձ դրանք չեն վախեցնում, հակառակ դեպքում կնշանակեր վախենալ նաեւ իմ մասնագիտությունից: Իմ ընտրած արվեստում եզրեր չկան, ինչպես լավ սպորտսմենը չպետք է վախենա հարվածից, այնպես էլ լավ դերասանը չպետք է վախենա իրեն առաջարկված դերերից, որոնք միգուցե չհաջողվեն ու արժանանան քննադատությունների: Հետեւաբար, որպես դերասանուհի, դերերս չեմ անջատում բաց կամ այլ տեսարաններց: Դրանք կերպարային գիծն է պահանջում եւ իրական Էվայի հետ ոչ մի կապ չունի»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել